ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Վահան Քերոբյանը Մոսկվայում Եվրասիական 2-րդ համագումարի շրջանակում մասնակցել է ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին։
««Հիմնական խնդիրը, որը մենք բացահայտեցինք ԵԱՏՄ-ի շրջանակներում, հավանաբար, անկայունությունն է և լոգիստիկայի բարձր արժեքը։ Այս տեսանկյունից միասնական բաշխիչ ցանցը կարող է առանցքային և բեկումնային դեր ունենալ, որպեսզի մենք կարողանանք շտկել այս իրավիճակը»,- ասաց Քերոբյանը:
- Վահան Քերոբյանը Բելառուս կատարած այցի ընթացքումն այցելել է Белкоммунмаш գործարան
- Վահան Քերոբյանը ընդունել է ՀՀ-ում Սիրիայի դեսպանին
Ցանցի ստեղծումն ունի մեծ պոտենցիալ՝ դառնալու տարածաշրջանում պարենային անվտանգության երաշխիք, կատարելու արտահանման ակտիվացման կատալիզատորի դեր և, որ ամենակարևորն է՝ նպաստելու է արտադրական կորուստների նվազեցմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

