Քաղաքականություն

Վահե Էնֆիաջյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ելույթով հանդես է եկել Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում: ԱԺ փոխնախագահը նշել է, որ այս հանձնաժողովը վեհաժողովին հիմնական քաղաքական ազդակներ հղողն է: Վահե Էնֆիաջյանը ելույթում անդրադարձել է ճանապարհային ուղղությունների իրավական և քաղաքական փոխգործակցությանն ու զարգացմանը:

Նա խոսել է փակ սահմանների և տարածաշրջանի զարգացմանն արգելակող գործոնների, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության մասին, որը հակասում է միջազգային այն նույն կոնվենցիաներին, որոնք վավերացրել են վերոնշյալ երկրները: Կրկին կարևորելով ճանապարհային ենթակառուցվածքների սերտ կապվածությունը սևծովյան ավազանի երկրների հետ՝ Վահե Էնֆիաջյանը նշել է, որ ավազանը հանդիսանում է Եվրոպայի և Ասիայի տնտեսական հիմնական խաչմերուկը, ուստի չափազանց կարևոր են մեր տնտեսական փոխգործակցության հետագա հեռանկարները:

Այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ