«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մերժել է այն կարծիքը, որի համաձայն թիմը կարիք ունի առաջատարների:
«Դուք ասում եք՝ չեն բավականացնում առաջատարնե՞րը: Այդ դեպքում ի՞նչ էր մեր «քամբեքը» «Ինտերի» հետ խաղում (2-1): Թիմը շատ խաղերում է «հետ եկել»: Օրինակ ՝ «Բետիսի» հետ խաղում (5-2):
Չի կարելի անընդհատ «քամբեք» իրականացնել, պետք է պարզապես ընդունել դա և ուշադրություն դարձնել սխալներին», – Վալվերդեի խոսքերն է փոխանցել Goal-ը:
Նշենք, որ «Բարսելոնան» այսօր՝ նոյեմբերի 5-ին, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում, Երևանի ժամանակով 21:55-ին սեփական հարկի տակ կընդունի «Սլավիային»: