Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը խեսել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը։
«Բանակցությունները շարունակվում են։ Ես հույս ունեմ որ ամեն ինչ հնարավորինս արագ կլուծվի»,- Վան դե Բեկի խոսքերն է փոխանցում EL Chiringuito-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «արքայական» ակումբի ղեկավարները կողմ են 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերին, որը գնահատվում է 60 մլն եվրո։
Նախորդ մրցաշրջանում վան դե Բեկը բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 17 գոլի հեղինակ։
Վան դե Բեկը Հոլանդիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում Ամստերդամի «Այաքսը» 2 խաղ է անցկացրել, 4 միավոր է վաստակել և Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում։

