Հայաստանի մարզերի առավելությունների մասին Մայիս Մարգարյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Մարզերում հեռավորությունը չափում եմ/ենք ոչ թե կիլոմետրերով, այլ րոպեներով։
Օրինակ, Վանաձորը Ստեփանավանին ավելի մոտ է, քան՝ Ավանը Աջափնյակին, չնայած, որ կմ-երով հաշվելու դեպքում 30 կմ է, բայց րոպեներով հաշվելու դեպքում 30 րոպե է, այն դեպքում, որ Ավանից Աջափնյակ և՛ կրկնակի երկար է տևում, և՛ քառակի թանկ։
Կա մի նրբություն միայն․ էս ամենը աշխատում է, երբ մեքենա ունես։ Եթե չունես՝ կենսամակարդակը կարող է կտրուկ ընկնել, քանզի տրանսպորտը էն չի, ինչ պետք է։ Բայց դե, թեկուզ մի հին 06 էսօր գրեթե բոլորը ունեն։
Ճամփեքն էլ առանց լուսացույցերի ու խցանումների են, կատարյալ բնությամբ շրջապատված, որի միջով անցնելիս մի կարճ փոդքաստ ես լսում կամ մտքերիդ հետ մենակ մնում։ Ու էս տարբերակով վարելը դարձել է իսկական հաճույք։
Մարզերում հրաշալի կյանք կա, եթե ունես մեքենա, գիտես անգլերեն, թվային ես, աշխատասեր, ունես մենթոր ու համայնք։ Հենց սա ենք ցույց տալիս շատերին ու առաջին հերթին Մարզերի երեխաները մարզերում ծրագրի երեխաներին։

