ՄԻՊ-ը Վանաձորի մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսել

Հրապարակող՝

ՄԻՊ-ը՝ հոր և երեխաների մահվան դեպքից հետո ստեղծված իրավիճակի մասին

Ամենադիտվածներ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կայքից տեղեկանում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով ուսումնասիրություն է նախաձեռնել և պարզաբանումների պահանջով գրություններ հասցեագրել իրավասու պետական մարմիններին:


Խնդրի բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրության նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել Վանաձոր քաղաք: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ հասարակական կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչների, ավագանու մի շարք անդամների, ինչպես նաև մշակույթի պալատի տնօրենի հետ:

Այս պահի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է հետևյալ հիմնական խնդիրները՝

1. չի ապահովվել հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը թեքահարթակի քանդման վերաբերյալ որոշման կայացման գործընթացին,

2. մշակույթի պալատի կողային մուտքերը, որոնք առաջարկվել էին որպես խնդրի լուծում, մատչելի և հասանելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս առնչությամբ Պաշտպանն արձանագրում է, որ կողային մուտքերը մատչելի և հասանելի դարձնելով, այդուհանդերձ, պետությունը չի երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման իրավունքի լիարժեք և արժանապատիվ իրացման հնարավորությունը, քանի որ գլխավոր մուտքը չի ապահովում նման հնարավորություն:

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր է համարում հետևյալ սկզբունքների ապահովումը՝

1. մշակույթի պալատի գլխավոր մուտքը պետք է լինի մատչելի և հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առանց խտրականության,

2. մշակույթի պալատի մուտքի մատչելիությունն ապահովող ցանկացած լուծում պետք է դիտարկվի ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց՝ դրա օգտագործման հաճախականությունից ելնելով, այլ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման պետության պարտավորությունների համատեքստում,

3. մշակույթի պալատի գլխավոր մուտքն ապահովող ցանկացած լուծում պետք է լինի այնպիսին, որ երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքի իրացումը՝ առանց լրացուցիչ աջակցության անհրաժեշտության: Այս նպատակով համայնքը պետք է ապահովի հավասար հնարավորություններ յուրաքանչյուր անձի համար անկախ հաշմանդամությունից,

4. մշակույթի պալատի տնօրինությունը պետք է երաշխավորի խնդրի լուծման ցանկացած տարբերակի անխափան և անվտանգ շահագործումը՝ անկախ մշակույթի պալատում միջոցառման առկայությունից,

5. հաշմանդամություն ունեցող անձինք պետք է լիարժեք ներգրավված լինեն իրենց առնչվող հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը:

 

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին, որն ապահովում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները:

Ամենաթարմ