Վանաձորում 5000 տարեկան սալարկղային դամբարաններ են հայտնաբերվել

Ամենադիտվածներ

Վանաձորում Խնձորուտ 2-րդ փողոց տեղամասում հայտնաբերվել են սալարկղային դամբարաններ, որոնք ակնադիտական զննությամբ մեր թվարկությունից առաջ 3-րդ Հազարամյակի են։

Այս մասին Facebook-ի իր էջում սեպտեմբերի 5-ին գրել է Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը։

Նա նշում է, որ այդ գտածոները հուշում են՝ 5000 տարի առաջ Վանաձորի բնակեցված լինելու ու բարձր մշակույթ ունենալու մասին։

Աբովյանի խոսքով՝ դամբարանները հայտնաբերվել են Վանաձորի ջրամատակարարման ցանցի արդիականացման աշխատանքների 3-րդ փուլի ընթացքում։

Ամենաթարմ