fbpx
Գիտություն

NASA-ն նոր ղեկավար ունի

Ընդամենը ժամեր առաջ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության (NASA) նոր ղեկավար է դարձել Բիլ Նելսոնը։

Այս մասին հայտարարություն է տարածել NASA-ն։

Նա Սենատի կողմից ղեկավար է ընտրվել միաձայն։

Նելսոնը նախկին սենատոր է, ինչպես նաև հասցրել է լինել աստղագնաց։ Մասնագիտությամբ ինժեներ է։

NASA-ի նորանշանակ ղեկավարը Տիեզերք է ուղևորվել 1986 թվականին ու անցկացրել է Երկրի ուղեծրում շուրջ 6 օր։

Հիշեցնենք, որ Նելսոնին նախորդել է Ջիմ Բրայդենսթայնը, ում թեկնածությունը առաջադրվել է Թրամփի վարչակազմի կողմից։ Բրայդենսթայնը հեռացավ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ