fbpx
Սպորտ

Վանդա Նառա. Իկարդին միշտ խաղացել է հանուն Ինտերի

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կինը և գործակալը՝ Վանդա Նառան հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ արգենտինացի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի գալիս ոչ թե վնասվածքի պատճառով, այլ թիմի ավագի թևկապից զրկվելու:

«Բավական է հիմարություններ հրապարակեք: Մաուրոն միշտ խաղադաշտ է դուրս եկել, անգամ եթե լավագույն մարզավիճակում չի եղել:

Հիշում եմ՝ «Լացիոյի» հետ խաղից առաջ բժիշկները Մաուրիոյին ասացին, որ խաղին մասնակցելու հույս անգամ չունենա, բայց նա դաշտ դուրս եկավ հանուն «Ինտերի» և թիմի՝ Չեմպիոնների լիգայում հայտնվելու»,- սոցիալական ցանցերի իր էջերում գրել է Նառան:
Հիշեցնենք, որ երեկ «Ինտերը» պաշտոնապես հայտարարել էր՝ բժշկական հետազոտությունն Իկարդիի մոտ վնասվածք չի հայտնաբերել: Չնայած դրան՝ Իկարդին չի ընդգրկվել «Ինտերի»՝ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլի «Ռապիդի» դեմ պատասխան հանդիպման հայտացուցակում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ