Ադրբեջանցիները հերթական անգամ պղծել և վանդալիզմի են ենթարկել հայկական մշակութային ժառանգությունը։ Այս անգամ թիրախ է դարձել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը։ «Artsakh Monuments»-ի հաղորդմամբ, նոր տարածված լուսանկարներից երևում է, որ եկեղեցու բեմի վրա դրված մանրակերտները անհետացել են, իսկ Սուրբ սեղանին հենած խաչքարը ջարդված է։ Գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը ընկած է գետնին, իսկ աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր է ընկած։
Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության հանդեպ վարում է պետական քաղաքականություն, որը նպատակ ունի ջնջել հայկական հետքերը Արցախից։
Նկարում մինչեւ բռնազավթումը եղած վիճակն է։

