Վանեցյանի հայտարարությանն առերեսվելը, կարծում եմ, անսպասելի էր․ վարչապետի խոսնակ

Հրապարակող՝

Փաշինյանն ասել է՝ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար․ խոսնակ

Ամենադիտվածներ

Վարչապետը շատ խնայողաբար էր բառերին մոտենում, երբ խոսում էր իրավիճակի մասին, որ կա իր և իր ենթակայի միջև։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԱԾ պետի հրաժարականին և նրա հրաժարականի տեքստի վերաբերյալ իր հայտարարությանը։

«Ինքը հաստատեց, որ փաստորեն իրեն օգնել են: Ես ուզում եմ կոնտեքստը հիշել՝ վարչապետը, շատ խնայողաբար բառերին մոտենալով, խոսում էր այն իրավիճակի մասին, որ ստեղծվել է իր և իր ենթակայի միջև և ակնարկում էր, որ կա փոխադարձ համաձայնություն։ Եվ դրանից հետո առերեսվել այդ հայտարարությանը, որն արեց Վանեցյանը, կարծում եմ՝ մի քիչ անսպասելի էր»,-ասաց Կարապետյանը։

Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ «Մարտի 1»-ի գործով Գագիկ Ջհանգիրյանի արդարացումը շատ լավ օրինակ կարող է լինել այն մարդկանց համար, որոնք պայքարելու են իրեն իրավունքների վերականգնման համար:

«Վարչապետը այս հարցում, կարծես, հետ քաշված է, և սպասում է այլ օրինակներ լինեն, ո որևէ ճնշում կամ առաջնորդություն չդիտարկվի այլ մարդկանց համար: Վերջում և ինքը ինչ-որ փուլում կմիանա, ես կարծում եմ, որ անպայման արդարացումները պետք է լինեն»,-հավելեց նա:

Ամենաթարմ