38 մլն դրամ՝ Շրջակա միջավայրի, 268 մլն՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին

Հրապարակող՝

0-34

Ամենադիտվածներ

Կառավարությունը որոշեց մոտ 38 միլիոն դրամ գումար հատկացնել շրջակա միջավայրի նախարարությանը, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 97 հորի կոնսերմացման և 8 հորի լուծարման աշխատանքներ։

Ինչպես նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ սրա արդյունքում զգալի չափով ջուր՝ գրեթե 30 միլիոն խորանարդ մետր, կմնա Հայաստանում և կօգտագործվի, ոչ թե ուղղակի կհոսի կամ կգնա ապօրինի շրջանառության։

Մեկ այլ նախագծով՝  268 միլիոն Դրամ հատկացնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` վերջինիս կողմից այդ գումարը նվիրաբերության պայմանագրով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու համար:

Սույն որոշման նախագծով նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվելիք ՀՀ մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքներ:

Ամենաթարմ