Վանեցյանի նմանները մի 2 արկի ձայն լսելուց փախնում էին, հետո բոլորին դավաճանության մեջ մեղադրում․ Իոաննիսյան

Ամենադիտվածներ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում համեմատություն է տարել Մարիուպոլի ինքնապաշտպանության ու Արցախյան 44-օրյա պատերազմում փախչող սպաների միջև։

«Փախնողների ու չփախնողների մասին

Մարիոպոլի պաշտպանները, գտնվելով շրջափակման մեջ, սեղմած ատամներով այնքան կռվեցին, որ Պուտինը այսօր հրապարակավ հրաժարվեց իրենց գրոհելու պլաններից:

Մարիոպոլի պաշտպանները չէին ասում «Զելենսկին հողերը ծախեց», չէին փախնում տարբեր հիմնավորումներ հորինելով: Ատամները սեղմում ու անգամ ամենահուսահատ վիճակում գրագետ կռիվ էին տալիս:

Իսկ մեր մոտ Վանեցյանի նմանները մի երկու ընկնող արկի ձայն լսելուց փախնում էին ու հետո բոլորին մեղադրում դավաճանության մեջ:

Թե բա՝ «Պատիվ ունեմ»… Ո՞նց կարա փախնող սպան պատիվ ունենա:

Հ.Գ. Վանեցյանը, բայց, միակ փախնողը չէր: Չեմ կարող չհիշել Հադրութից փախնող մեր բանակի ստորաբաժանումները, որոնք անգրագետ ու վախկոտ հրամանատարության պատճառով չդիմադրեցին քաղաք մտած իրենցից մի քանի անգամ ավելի քիչ ադրբեջանցիներին», – գրել է Իոաննիսյանը:

Ամենաթարմ