Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 4-ին

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

master i margarita

Արփի Վան Սիրադեղյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Հայրիկիս` Վանո Սիրադեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ից 21:00-ն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հուղարկավորությունը դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին՝ մեր հայրենի Կոթի գյուղում:

Դեկտեմբերի 4-ին՝ առավոտյան 08:00-ին միկրոավտոբուսները Ազատության հրապարակի հարակից տարածքից սգո երթով, ոստիկանության ուղեկցությամբ կմեկնեն Կոթի, և կվերադառնան հուղարկավորությունից հետո: Միկրոավտոբուսներով մեկնել ցանկացողներին խնդրում ենք ներկայանալ մինչև ժամը 7:50»:

Հրապարակող՝

Ամենաթարմ