fbpx
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանի գլխավորած՝ Սիրադեղյանի հարցով հանձնաժողովն ի զորու եղավ Թոխմախում հուղարկավորելու առաջարկ անել․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը նոյեմբերի 10-ին Facebook-ի իր էջում անդրադարձել է Վանո Սիրադեղյանի մահվանից հետո վերջինիս հանդեպ իշխանությունների վերաբերմունքին։

«1. Ի շնորհիվ գործող իշխանության Վանոն դեռ ռոզիսկի մեջ է: Հաձնաժողովը նույնիսկ համապատասխան թղթաբանությունը չի ապահովել:

2. Ամիսը կլրանա նրա աճյունը դեռ Հայաստանում չէ: Ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա, թե որտեղից և երբ պետք է բերվի Վանոն:

3. Գրողի, Ղարաբաղ կոմիտեի անդամի, նախկին ՆԳ նախարարի, երկու տասնյակ տարի վտարանդի պետական գործչի մահվան լուրից տաս օր հետո նոր վարչապետը ցավակցեց ու ստեղծեց հանձնաժողով:

Ամեն մի պատի ծակից ելածի, փողով ինչ-որ վաստակավոր առածի մահից 2 ժամ հետո սիրտդ քրքրող, լալահառաչ տեքստ էր թողարկում:

4. Արայիկ Հարությունյանի գլխավորած, ու տասնյակ այլ կառույցների ներգրավմամբ, պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի հյուղարկավորման հանձնաժողովն ի զորու եղավ Թոխմախի գերեզմաններում հյուղարկավորելու առաջարկ անել:

Ինչու՞ այդտեղ առաջարկեց, որպեսզի հարազատները մերժեն և տանեն Կոթի:

Ինչու՞ այսքան ժամանակ չեն բերում դին, որովհետև այդպես հավանականությունը շատ է, որ փակ թաղում արվի:

Ինչու՞ են այսքան ստոր վարվում, որովհետև շարունակում են նախկինների պես ռուսական ուռոդ, տմարդի քաղաքականությունը», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ