fbpx
Իրավական

Վանոն Ժամանակին պատասխանել է հասարակության բոլոր հարցերին, հասարակությունը կամ չի հիշում դրանք, կամ չի կարդացել

Vano Siradeghyan

Hraparak.am –ի հարցազրույցը  Վասակ Դարբինյանի հետ

-Վասակ,ինչու որոշեցիր Վանո Սիրադեղյանի մասին գիրք գրել։

-Վանոյի մասին գրելու պարտավորությունը միշտ եմ զգացել, որովհետև նրա հանդեպ իր բացակայության ամբողջ ընթացքում մեղավորության նման մի զգացում կա: Իմ մեջ  այն զգացողությունն է, որ տաղանդավոր, հզոր, նաև՝ մտերիմ ու հոգեհարազատ մարդու ճակատագիր է բեկվել, անարդար մի բան է կատարվել, ու դու չես կարողանում այդ անարդարությունը մարսել՝ ո՛չ ուղղել, ո՛չ շրջանցել, ո՛չ հաշտվել դրա հետ:
Կոնկրետ այս գիրքը (որը շուտով պատրաստ կլինի տպագրության), գրելու միտքը ինձ հուշել է  լրագրող Արտակ Ալեքսանյանը, որի համար անչափ շնորհակալ եմ իրեն:

-Գիրքը  շուտով ավարտելու ես: Հուշե՞ր է՝ ականատեսների,  քո՞, ընկերների՞, ի՞նչ նյութեր ես օգտագործել, տեսագրություններ,  ինչպես է գրքի վերնագիրը։ 

-Եթե հակիրճ՝ գիրքը հարցազրույցների ժողովածու է Վանոյի ընկերների, նրա հետ ճանապարհ անցածների, իր ժամանակակիցների հետ: Բացառիկ անկեղծ հարցազրույցներ են, որոնք ոչ միայն ներկայացնում-ամբողջացնում են Վանոյի կերպարը, այլև իրադարձություններով գերհագեցած ժամանակաշրջանը: Աշխատել եմ շուրջ մեկ տարի: Վերնագիրը դեռ չեմ որոշել:

-Գրքում կերպարը գրո՞ղ, «Ղարաբաղ» կոմիետեի անդա՞մ, քաղաքապե՞տ, ամբաստանյա՞լ, հետախուզվող և տարագրության մեջ գտնվող Սիրադեղյանն է կամ միգուցե՝ Ավետիս Հարությունյանը…

-Հարցի մեջ նաև դրա պատասխանն է. բոլորը:

-Առիթ ունեցե՞լ ես Վանո Սիրադեղյանի հետ խոսելու իրեն առաջադրված մեղադրանքների մասին։  Մասնավորապես, ինքը ի՞նչ էր ասում այդ մասին․ այդ տարիներին ՀՀՇ շենք այցելող ընկերներից շատերին, որին անձամբ  ճանաչում եմ, ասել էր, որ 98-ին  իր դեմ քրեական հետապնդումը սկսվեց իր ու՝«հայտնի ուժերից»՝ Ռոբերտ Քոչարյանի  զրույցից հետո, երբ վերջինս առաջարկել էր դավաճանել Տեր-Պետրոսյանին՝ Վանոն մերժել էր։

-Այո, իհարկե, ոչ միայն առիթ ունեցել եմ, այլև շուրջ մեկ տարի՝ դատաքննությունը տևեց գրեթե մեկ տարի, նաև այդ հարցերի մասին էինք խոսում… Հարցի պատասխանի շարունակությունը գրքում է. չվերապատմեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝Hraparak.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ