Վանում 15 օրով երկարաձգվել է հավաքներ ու երթեր կազմակերպելու արգելքը

Ամենադիտվածներ

Վանի նահանգապետարանը, անվտանգության նկատառումներից ելնելով, 15 օրով երկարաձգել է քաղաքում հանրային միջոցառումների, երթերի ու հավաքների կազմակերպման արգելքը։

Վանում այս արգելքն առաջին անգամ կիրառվել էր 2016թ․ նոյեմբերի 21-ին, հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում։

Վանի նահանգապետարանի տարածած գրավոր հայտարարության համաձայն՝ հնարավոր ագրեսիվ միջադեպերը կանխելու մինչև 2019 թվականի դեկտեմբերի 9-ը ներառյալ Վանում և հարակից բնակավայրերում արգելվում է բացօթյա ցանկացած միջոցառում, երթ, հավաքի կամ նմանատիպ որևէ նախաձեռնություն։

Գրում է Ermenihaber-ը։

Ամենաթարմ