Վանում ավտոբուս է կողաշրջվել․ կան զոհեր

Ամենադիտվածներ

Թուրքիայի Վան քաղաքում վթարի է ենթարկվել միկրոավտոբուս, որը տեղափոխում էր ապօրինի ներգաղթյալի կարգավիճակում գտնվող փախստականների խումբ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել։ Միկրոավտոբուսում եղել է 27 ուղևոր։

Թուրքական աղբյուրը նշում է, որ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։ Զոհերի մեջ կան տարբեր ազգությունների կանայք և երեխաներ։ Այժմ աշխատանքներ են իրականացվում զոհերի ինքնությունը պարզելու համար։

Հավելենք, որ Եվրահանձնաժողովը վերջերս որոշում է ընդունել Թուրքիային տրամադրել 1․4 մլրդ եվրո գումար փախստականների կարիքները հոգալու համար։ Որոշման մեջ նշվում է, որ ամենաշատ փախստականներ ընդունած երկիրը Թուրքիան է, և նման օգնության տրամադրումը պայմանավորված է հենց դրանով։

Ամենաթարմ