Եվրահանձնաժողով
Բրյուսելը պահպանում է Արկտիկայում հորատման արգելքը՝ չնայած նորվեգական ճնշումներին
Եվրահանձնաժողովը հաստատել է, որ Արկտիկայում նոր հորատման աշխատանքների արգելքը կմնա ուժի մեջ՝ չնայած Նորվեգիայի կողմից ածխաջրածինների արդյունահանումն ընդլայնելու կոչերին։
Մահացել է Էստոնիայի նախկին վարչապետ և Եվրահանձնակատար Սիիմ Կալլասը
77 տարեկանում մահացել է Էստոնիայի նախկին վարչապետ և ԵՄ առաջին էստոնացի հանձնակատար Սիիմ Կալլասը՝ հայտնել է նրա դուստրը՝ Կայա Կալլասը։
Եվրահանձնաժողովը 200 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել Temu-ի նկատմամբ՝ թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համար
Եվրահանձնաժողովը 200 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել Temu առցանց հարթակի նկատմամբ՝ անվտանգության ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների վաճառքի և ռիսկերի գնահատման թերությունների համար:
Գյուղատնտեսական վիճակը Եվրոպայում. ապրիլյան ջրային դեֆիցիտի ռիսկերը
Եվրոպական հանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնի 2026 թվականի ապրիլի 27-ի զեկույցը մատնանշում է բերքի բարենպաստ պայմանները, սակայն նախազգուշացնում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ջրային դեֆիցիտի աճող ռիսկերի մասին:
Ժնևի օդանավակայանում խցանումներն ուժեղանում են ԵՄ կենսաչափական համակարգի ներդրման ֆոնին
Ժնևի օդանավակայանում ուղևորները զգալի ուշացումներ են կրում, քանի որ Եվրամիության Ներքին-Ելք համակարգը (EES) շարունակում է իր փուլային ներդրումը Շենգենյան սահմաններում։ Կենսաչափական համակարգը, որը նախատեսված է սահմանային անվտանգությունն ամրապնդելու համար, լայնածավալ մտահոգություններ է առաջացնում առաջիկա տոնական շրջանների համար։
Եվրահանձնաժողովը ֆինանսավորում է Բալթյան երկրներին
Եվրահանձնաժողովը Բալթյան երկրներին հատկացրել է 110 միլիոն եվրո՝ ենթակառուցվածքների պաշտպանության համար։
Իլոն Մասկի քննադատությունը ԵՄ ժողովրդավարությանը․ պետք է արդյո՞ք Եվրահանձնաժողովի նախագահը ընտրվի ժողովրդի կողմից
Իլոն Մասկը քննարկում է հրահրել ամբողջ Եվրոպայում՝ հարցադրելով՝ արդյո՞ք Եվրահանձնաժողովի նախագահը պետք է ընտրվի անմիջապես քաղաքացիների կողմից, այլ ոչ թե նշանակվի անդամ պետությունների ղեկավարների կողմից։
Եվրահանձնաժողովը նոր կառույց է ստեղծել՝ աջակցելու Հայաստանին, Ադրբեջանին և Արևելյան Եվրոպայի երկրներին
2025 թվականի փետրվարի 1-ից Եվրահանձնաժողովում ստեղծվել է նոր գլխավոր տնօրինություն՝ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով զբաղվող (DG ENEST): Այս կառույցը պատասխանատու է լինելու Եվրամիությանն անդամակցելու թեկնածու և պոտենցիալ թեկնածու երկրների հետ ընդլայնման և անդամակցման շուրջ բանակցությունների համար։ Այն ներառում է նաև ԵՄ անդամ երկրներում և ընդլայնման գործընկերներում ընդլայնման առավելությունների վերաբերյալ հաղորդակցությունը։ Տարածաշրջանային համագործակցությունը և տարածաշրջանային…
Եվրահանձնաժողովը և Բորելը Վրաստանին կոչ են արել հետաքննել ընտրախախտումները
Եվրահանձնաժողովը և Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Վրաստանին կոչ են արել հետաքննել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում գրանցված խախտումները, բացահայտել և վերացնել դրանք: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի և Բորելի համատեղ հայտարարության մեջ։ Դրանում նշվում է, որ ԵՄ-ն ուշադիր հետևել է խորհրդարանական ընտրություններին նախորդող զարգացումներին, և Վրաստանի ժողովուրդը վերջին ամիսներին ցույց…
Եվրահանձնաժողովն Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի
Եվրահանձնաժողովն Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի։ Այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Ռուսաստանի չդադարող հարձակումները նշանակում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է ԵՄ մշտական աջակցությունը։ Եվրահանձնաժողովն Ուկրաինային մինչև 35 մլրդ եվրոյի վարկ կտրամադրի G7-ի պարտավորությունների շրջանակում»,- X-ում գրել է է Ֆոն դեր Լեյենը։ Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ սա ԵՄ-ի…
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 4,2 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրմանը
Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինային 4,2 մլրդ եվրոյի չափով բյուջետային օգնության նոր տրանշի հատկացումը։ Այս մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը իր X-ում։ «Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինայի համար 4,2 միլիարդ եվրոյի նոր տրանշը Ուկրաինայի համար հիմնադրամի շրջանակներում»,- գրել է նա։
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 500 մլն եվրո է ուղարկել
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 500 մլն եվրո է ուղարկել միկրոֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԵՀ մամուլի ծառայությանը։ Սա 2022 թվականի համար նախատեսված երրորդ և վերջին տրանշն է։ Այս գումարի փոխանցումից հետո ռազմական գործողության սկզբից ուկրաինական կողմին տրամադրված օգնության ծավալը հասել է 7,5 միլիարդ եվրոյի։ «Հաջորդ տարի Ուկրաինան կստանա 18 միլիարդ եվրոյի…
Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը
Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը, որի համաձայն՝ սև ցուցակում կներառվի ևս 200 մարդ և ձեռնարկություն, երեք բանկ, չորս հեռուստաալիք, ռազմարդյունաբերական ընկերություններ: Կսահմանափակվի անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներկրումը և արտահանումը Ռուսաստան, ինչպես նաև ծովային ճանապարհով ռուսական նավթի մատակարարումը եվրոպական երկրներ: Պատժամիջոցները հաջորդ շաբաթ պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա…
Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ առաջարկների մասին կհայտարարի սեպտեմբերի 28-ին՝ գրում է Politico-ն՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։ Եվրահանձնաժողովը կառաջարկի ռուսական նավթի գնային շեմ սահմանել։ Միաժամանակ, Եվրոպան պատրաստվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը՝ հանելով ռուսական պարարտանյութերի, ցեմենտի ու «այլ ապրանքների» փոխադրման արգելքը։













