ՄԻԱՎ-ով վարակված յուրաքանչյուր յոթերորդ ամերիկացին չգիտի այդ մասին. Թրամփ

Ամենադիտվածներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԻԱՎ-ի թեստավորման օրվան նվիրված հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ շուրջ 1.2 մլն բնակիչ վարակված է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ), և նրանցից յուրաքանչյուր յոթերորդը չգիտի դրա մասին։

«Ներկայում ԱՄՆ-ում շուրջ 1.2 մլն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով։ Ցավոք, յուրաքանչյուր յոթերորդը չգիտի, որ նա ՄԻԱՎ վարակակիր է, և դա լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար»,-նշել է երկրի ղեկավարը։

«1980-ականներից ի վեր շուրջ երկու երրորդով կրճատվել են Միացյալ Նահանգներում վիրուսով վարակման դեպքերը, սակայն այժմ այդ վիրուսը հայտանբերվում է շուրջ 40 հազար ամերիկացու շրջանում տարեկան կտրվածքով։ Այդ նոր վարակվածների շուրջ 80 տոկոսը ծագել է այն մարդկանց պատճառով, որոնց մոտ կամ չի ախտորոշվել վիրուսը, կամ նրանք չեն անցնում համապատասխան բուժում։ Այդ թվերն ապացուցում են, թե որքան կարևոր է, որ մենք շարունակենք կիրառել ամերիկյան նորարարությունն ու ստեղծագործ ներուժը բուժման մեթոդները մշակելու համար, որոնք կկասեցնեն ՄԻԱՎ-ի տարածումը»,-ընդգծել է Թրամփը։

Այս մասին տեղեկանում ենք BBC-ից

 

Ամենաթարմ