Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում երկու ադրբեջանցի պայթել են ականի վրա:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները և նշում, որ հուլիսի 8-ին Ֆիզուլիի շրջանի բնակիչներ Նուրու Նուրիևն ու Էլնուր Հաշիմովը առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության մուտք են գործել Վարանդայի շրջան: Տեղաշարժվելիս նրանք պայթել են ականի վրա և ստացել ծանր մարմնական վնասվածքներ: