Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում հուլիսի 3-ին տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և Արցախի օկուպացված տարածքներից տարհանել են ևս 4 աճյուն:
«Նախնական տվյալներով, նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են (ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պահեստազորայիններ): Հայ հերոսների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ:
2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1595 աճյուն:
