fbpx
Սպորտ

Վարազդատ Լալայանը՝ Հանդիսատեսի համակրանք անվանակարգի հաղթող

Weightlifting

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը ճանաչվել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող։ Առցանց քվեարկության արդյունքները հրապարակել է ԿԳՄՍՆ-ն։

Վարազդատ Լալայանը հավաքել է 1778 ձայն՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Երկրորդ տեղում է ծանրորդ Գոռ Սահակյանը՝ 1567 ձայնով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ 489 ձայնով։

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունը իրականացվել է Telegram սոցիալական հարթակում բացված հատուկ ալիքի միջոցով։ Հինգ օրվա ընթացքում քվեարկությանը մասնակցել է ավելի քան 6100 օգտատեր, և յուրաքանչյուր օգտատերին թույլատրվել է քվեարկել միայն մեկ անգամ՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու արդարությունը։

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթելու համար պայքարել են 15 մարզիկ։ Հաղթողը կպարգևատրվի հուշանվերով և հավաստագրով՝ ընդգծելով նրա նվաճումը և մարզասերների շրջանում մեծ ճանաչում ունենալը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ