ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ Թրամփը հայտարարել է, որ ոչ թե նահանգապետերը, այլ հենց ինքը կորոշի երբ բացել երկրի տնտեսությունը։
«Հակամարտություն և խառնաշփոթ ստեղծելու նպատակով որոշ ֆեյքային լրատվամիջոցներ պնդում են, որ նման որոշում ընդունում են նահանգապետներն, այլ ոչ թե Միացյալ Նահանգների նախագահը և դաշնային կառավարությունը։ Դա սխալ է։ Դա նախագահի որոշելիքն է մի շարք ծանրակշիռ պատճառներով։ Հաշվի առնելով ասվածը՝ վարչակազմը և ես սերտորեն համագործակցում ենք նահանգապետների հետ, և դա կշարունակվի։ Նահանգապետների հետ համատեղ և այլոց մասնակցությամբ իմ կողմից ընդունված որոշումը կլինի առաջիկայում»,- գրել է Դոնալդ Թրամփը։
For the purpose of creating conflict and confusion, some in the Fake News Media are saying that it is the Governors decision to open up the states, not that of the President of the United States & the Federal Government. Let it be fully understood that this is incorrect….
— Donald J. Trump (@realDonaldTrump) April 13, 2020