fbpx
Քաղաքականություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ խորհրդակցությունների հարցով վարչապետ դիմումի մասին

Պաշտոնական Երևանը դիմել է ՌԴ-ին երկկողմանի համաձայնագրի շրջանակներում անվտանգության մասին խորհրդատվության համար: Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ,- պարզաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Ավելի վաղ նա չէր բացառել, որ խորհդատվության ընթացքում կարող է քննարկվել նաև ՌԴ-ի կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը:

«Խոսքը ՌԴ նախագահին դիմելու մասին է՝ հղում կատարելով երկկողմանի պայմանագրին»,- պարզաբանել է դեսպանը՝ որպես պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի դիմումը վերաբերում է ՀԱՊԿ-ին:

ՀԱՊԿ-ից РИА Новости-ին պարզաբանել են, որ Երևանը չի դիմել իրենց օգնության խնդրանքով:

«Այս պահի դրությամբ ՀԱՊԿ քարտուղարություն հայկական կողմից ոչ մի դիմում չի ստացվել»,-ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Զեյնետդինովը:

Հիշեցնենք, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ դիմել էր ՌԴ-ին ՝ Հայաստանի անվտանգության ապահովման հարցով աջակցելու վերաբերյալ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ