fbpx
Քաղաքականություն

Վարչապետն իր ընտանիքով չի մասնակցել հարսանիքի․ խոնակը հերքել է տեղեկությունը

Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Խոնակը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել հարսանիքի։


«NEWS.am և hraparak.am կայքերի կողմից տարածվող այն տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով շաբաթ օրը մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի համապատասխանում:

Թեև պատգամավոր Ղալումյանը հերքել է վարչապետի մասնակցության մասին լուրը, լրատվամիջոցները շարունակել են ապատեղեկատվությունը տարածել։ Տեղեկությունը ճշտելու հարցով լրատվամիջոցները ինձ չեն դիմել և այն հրապարակել են առանց պաշտոնական պարզաբանման փորձի։

Ես միշտ բաց եմ լրագրողների հետ շփումներում և որևէ հարցով ինձ չդիմելու որևէ հիմք չեմ տվել: Խնդրում եմ գործընկերներիս իրենց կայքերի միջոցով հերքել ապատեղեկատվությունը»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/100000453356168/posts/4722886611069737/

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ օգոստոսի 8-ին կայացել է Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքը, գաղտնիության պայմաններում և միջոցառմանը մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ