Հասարակություն

Թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են. Տավուշի մարզպետ

ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տների մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է:


Այգեպար գյուղի ճանապարհների վերանորոգման աշխատանքները ևս ընթանում են արագ տեմպերով:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և որակին:

Մարզպետը ևս մեկ անգամ շեշտել է, որ թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են:

❗️Սահմանապահ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տներից մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է:…

Geplaatst door ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/ op Dinsdag 11 augustus 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ