ՀՀ վարչապետը հիշեցրեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին

Հրապարակող՝

ՀՀ վարչապետը հիշեցրեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը, բացառությամբ տարածաշրջանի ապաշրջափակումից, կատարված են: Այս մասին Հայաստանի վարչապետը ասել է Սոչիում մեկնարկած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ:

Դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ իրենք անձնական հանդիպումների և հեռախոսազրույցների ընթացքում բազմիցս քննարկել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրը: Վարչապետը շեշտել է, որ դա շատ կարևոր հումանիտար հարց է:

«Բայց ես ուզում եմ ասել, որ մենք այսօր հավաքվել են ոչ թե որպեսզի միայն բարձրաձայնենք խնդիրները, այլև քննարկենք դրանց լուծման հարցը: Ես նույնպես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը: Ապաշրջափակման և տրանսպորտային ու տնտեսական կապերի բացման թեման նույնպես շատ կարևոր է մեզ համար, և մենք անկեղծորեն շահագրգռված ենք լուծելու այդ հարցերը»,- հավելել է Հայաստանի վարչապետը:

Ամենաթարմ