fbpx
Քաղաքականություն

Կուբաթլուի հատվածում պոստերը երեք անգամ առաջ ենք տվել, բայց ՌԴ-ն չի համաձայնվել․ Սյունիքի մարզպետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պարոն վարչապետը ռեալ մեզ ասաց, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրելու»,- ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ԱԺ-ում լրագրողներին։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են Սյունիքում մեր զորքերը նահանջել Վաղարշակ Հարությունյանի պաշտպանության նախարար լինելու ժամանակ, Մելիքսեթ Պողոսյանն ասաց. «Ոչ մեկն էլ չէր ուզում, որ զորքերը հետ քաշվեն: Պրն վարչապետը երբ եկել է Գորիս խորհրդակցության, ասել է՝ անցեք Սյունիքի պաշտպանության: Հետո պաշտպանության ենք անցել Սյունիքի նպաստավոր բարձունքների վրա՝ Նռնաձորից մինչև Խոզնավար: Մեր խնդիրն է եղել, որ նեյտրալ զոնան պահենք: Մենք երեք անգամ պոստերն առաջ ենք տվել Կուբաթլուի հատվածում, հետո ՌԴ-ն չի համաձայնվել, ասել են, որ մենք պետք է զբաղեցնենք սահմանները»:

Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ