fbpx
Խորհրդարան

Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չառաջադրեցին վարչապետի թեկնածու. ԱԺ նիստն ավարտվեց

Իրավունքի ուժով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, քաղաքական բանավոր պայմանավորվածության համաձայն, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չառաջադրեցին վարչապետի թեկնածու։ Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, որին, նույն պայմանավորվածության համաձայն, պատգամավորները չընտրեցին վարչապետ։

Քվեարկության համաձայն՝ վարչապետի թեկնածուին կողմ էր 1 պատգամավոր, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 75։ «Իմ քայլը» վարչապետի թեկնածությանը քվեարկեց ձեռնպահ։ Այդ մասին հայտատարեց իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Հայտնենք, որ ըստ Սահմանադրության՝ հաջորդ հատուկ նիստը լինելու է 1 շաբաթից՝ մայիսի 10-ին, որի ժամանակ կրկին չի ընտրվի վարչապետ, արդյունքում ԱԺ-ն ցրվելու է, նշանակվելու են խոհրդարանական արտահերթ ընտրություններ։

Նշենք, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր ներկայացել հատուկ նիստին, ներկա էին «Լուսավոր Հայաստան» ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև «Իմ քայլը» լքածները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ