fbpx
Քաղաքականություն

Վարչապետի խորհրդական Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկում է ունեցել

Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մարտի 28-ին Իրանում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի, ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։

«Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

ԻԻՀ էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջիկա նիստի անցկացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ