fbpx
Քաղաքականություն

Իրանում քննարկվել է ՀՀ-ում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը

Հուլիսի 31-ին Իրանում ՀՀ-ի դեսպանությունը  հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական ապահովության ներդրումների ընկերության հրավերով հուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը:

«Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ծանոթացել է դեղագործական մի շարք ձեռնարկությունների արտադրությանը:

Այնուհետև կողմերի միջև տեղի են ունեցել քննարկումներ Հայաստանում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ, որի արդյունքում ստորագրվել է համապատասխան արձանագրություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ