Կառավարություն

Վարչապետին հորդորում են ավելի հաճախ այցելել Armenia Wine. մի գիշերվա մեջ խնդիրները լուծվում են

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի մարզ:

Ֆեյսբուքյան օգտատերերից Ակսել Տեր-Գուլանյանը գրել է.

«Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ Ձեզ, ավելի հաճախ եկեք Armenia Wine, որովհետև հենց այսօր եկել էիք, մեր համայնքում ինչքան խնդիր կա, մի գիշերվա մեջ լուծվեց։

Ասենք ճանապարհների գծանշումներից մինչև աղբի հավաքում, ճանապարհների բարեկարգում ու փոսերի ասֆալտապատում։

Ամսից ավել է՝ ոռոգման ջուր չունեինք, բայց այսօր առավոտը բարի էր համայնքի բնակիչների համար. առավոտվանից ոռոգման ջրերը միացրել էին, որ հանկարծ ժողովուրդը այդ խնդիրը չբարձրացնի, բայց հենց գնացիք, դարձյալ անջատեցին։ Ինչևէ, էլի բան էր։

Մի խոսքով…..հաճախակի եկեք»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2241075096191399&id=100008667915169

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ