Ես ակտիվորեն սատարում եմ Տիգրան Ավինյանին, սակայն անվտանգային օրակարգը օբյեկտիվորեն շատ ժամանակ է տանում։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ակտիվ չի աջակցում Տիգրան Ավինյանին։
«Բացի այդ, այն պահից, երբ մենք որոշել ենք, որ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետի մեր թեկնածուն է, դրանով արձանագրել ենք, որ աջակցում ենք նրան բոլոր հնարավոր ձևերով, և ես ինքս էլ կողմ եմ քվեարկել, որ հենց Տիգրան Ավինյանը լինի քաղաքապետի թեկնածու, քանի որ տեսել եմ նրա աշխատանքը՝ որպես փոխվարչապետ, և վստահ եմ, որ նա իսկապես կարող է տրամաբանական ավարտին հասցնել այն ծրագրերը, որոնք այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջարկում է Երևանի բնակիչներին»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ սեպտեմբերի 15-ին պլանավորում են երթ եւ հանրահավաք անել և ամբողջ քաղաքական թիմով մասնակցել դրան, որի ընթացքում ինքը պլանավորում է ծավալուն ելույթ ունենալ։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)