fbpx
Քաղաքականություն

Արդյո՞ք չափազանցված չէ BRICS-ի պոտենցիալը։

Արման Վարդանյան Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է.

«BRICS-ի մասին այս օրերին շատ է խոսվում և գրվում։ Արդյո՞ք չափազանցված չէ այդ միության պոտենցիալը։
Արդեն ստեղծել են BRICS զարգացման նոր բանկ, ընթանում են բանակցություններ միասնական դրամական միավոր ստեղծելու վերաբերյալ, միասնական տնտեսական գոտի ձևավորելու մասին և այլն։ Արդյո՞ք այս հավակնոտ նախաձեռնությունները իրագործելի են և էֆետիվ այդ միության պետությունների սուվերերենությունը ապահովելու համար։1817 թ-ին Բրիտանական բանկը թողարկեց դրամական միավոր, որի անունը դրեց ` Սուվերեն: Անունը պատահական չէին դրել , եթե պետությունը չունի սեփական դրամական միավորը այն սուվերեն չէր համարվում։ Ժամանկակաից աշխարհում, սեփական դրամական միավորը ունենալը բավարար պայման չէ սուվերենության համար։Արժույթի միջազգային հիմնադրամը, որ ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկություն է, ստեղծվել է 1944 թ․ Բրետտոն-Վուդսի միջազգային ֆինանսական նստաշրջանի շրջանակներում և այսօր կառավարում է Համաշխարհային բանկային համակարգը, փոխառության միջոցը ` Դոլլար։ Աշխարհի բոլոր դրամական միավորները ուղիղ կապ ունեն այդ հինադրամի հետ։

BRICS-ի պարադոքսը նրանում է, որ հենց BRICS զարգացման բանկը մասնակից է BRICS անդամ պետության ՝ Ռուսաստանի դեմ սանկցիաներին։ Այստեղ ակնհայտ է շահերի բախումը։BRICS պետությունները խորհրդակցում են ընդհանուր դրամական միավոր ստեղծելու շուրջ։Հավանաբար անունը կարող են ` BRICS էլ կդնեն, եթե ստացվի։
Այստեղ նույնպես հարց է առաջանում, ի՞նչով է արժեվորվելու։ Օրինակ ռուսական պատկերացումը այն է, որ BRICS-ի չափման միավորը դառնա էներգիան։ 1 BRICS-ը արժենա X կիլովատ ժամ էներգիա, Y խորհանարդ մետր գազ և Z բարել նավթ։ Բայց BRICS-ի պետություններ կան, որոնք քիչ ունեն վերը նշված բարիքներից և ավտոմատ, էներգիա շատ ունեցող պետությունները ավելի շահեկան պայմաններում են հայտնվում, որը ձեռնատու չէ՝ Չինաստանին, Հնդկաստանին, Բրազիլիային։ Այստեղ հարց է առաջանում, ի՞նչով պետք է չափվի 1 BRICS-ը, որ բոլորին ձեռնատու լինի, որ հրաժարվեն Դոլարային համակարգից և անցնեն BRICS համակարգին։Արևմտյան ֆինանսական համակարգին դեմ արտահայտվելը բավարար պայման չէ՝ սեփական շահերին դեմ լինելուն, կամ դեմ լինելը չի նշանակում կողմ լինել սև արկղին։ Այսօր՝ Արևմտյան ֆինանսական համակարգը, արժևորվում է, ոչ միայն ամենա մեծ շուկայով, այլև նոր տխննոգիական հեղափոխությամբ։ BRICS անդամ ոչ մի պետություն, ինչքան էլ ավտորիտար արկածախնդիր լինի, չի կարող մնացածին համոզել քանդել եղած ֆինանսական աշխարհակարգը, ինչա որ ԱՄՆ -ի վարած քաղաքականությունը իրենց սրտով չէ։ Մեկը կարող է խելագար լինել, բայց ոչ բոլորը: Պատահական չէր, որ Չինաստանի նախագահը՝ Սի Ցզինպիը, Պուտինին ասում է ՝ դադարեցրու պատերազմը Ուկրաինայում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ