fbpx
Հասարակություն

Վարժանք. հրդեհաշիջման աշխատանքներ ուսումնական հաստատությունում

Մարզերում շարունակվում են իրականացվել շտաբային և տակտիկական ուսումնավարժանքները: Օրերս Գեղարքունիքի մարզի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար և Աստղաձոր համայնքների միջնակարգ դպրոցներում, համայնքապետարաններում և մանկապարտեզներում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով: Իրականացվել են մանկավարժական անձնակազմի և աշակերտների տարահանում և պատսպարում:

Վայոց ձորի մարզի Հերմոն և Տավուշի մարզի Ոսկեվան գյուղերի հիմնական դպրոցներում ևս անցկացվել են վարժանքներ՝ «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» և «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում» թեմաներով:

Հերմոնի դպրոցում վարժանքին մասնակցել են թվով 34 աշակերտ, ուսուցչական կազմը, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ