Իսրայելը և Հունաստանն անցկացրել են ռազմաօդային ուժերի համատեղ վարժանքներ:
Այս մասին հաղորդել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Ըստ մամուլի տեղեկատվության՝ վարժանքներն անցկացվել են հուլիսի 12-ին Իսրայելի օդային տարածությունում: «Վարժանքների շրջանակներում երկու երկրների ռազմաօդային ուժերն օդում մշակել են մի ամբողջ շարք սցենարներ, ներառյալ օդային մարտը և ինքնաթիռների լրալցավորումն օդում»,- ասված է հաղորագրության մեջ: Ինչպես հաղորդոըն են բանակի մամուլի ծառայությունում, այդ վարժանքները ծառայում են «հարթակ համատեղ վարժեցման և» Իսրայելի և Հունաստանի ռազմաօդային ուժերի միջև «հարաբերությունների ամրապնդման համար», ինչպես նաև «իրենցով խորհրդանշում են կարևոր ուղենիշ Իսրայելի Պետության և Հունաստանի միջև ռազմավարական և միջազգային համագործակցության ամրապնդման գործում»:
«Այդ վարժանքները նաև նպաստում են զինվորականների տարբեր մարտական հմտությունների բարելավմանը և բարձրացնում են մարտում նրանց օպերատիվ ստանդարտներն, ինչն, իր հերթին, բարելավում է անձնակազմի և տեխնիկական խմբերի ունակությունները»,- նշել են Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունում:
