Հունաստան
Հունաստանում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ երկու ուղղաթիռ է բախվել, կան զոհեր
Աթենքի մերձակայքում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ երկու ուղղաթիռ է բախվել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ՝ սաստիկ քամիների ֆոնին։
Հունաստանը նվաճեց ջրագնդակի աշխարհի գավաթը՝ գրանցելով պատմական հաղթանակ
Հունաստանի տղամարդկանց հավաքականը Սիդնեյում 15-14 հաշվով հաղթելով Հունգարիային՝ առաջին անգամ նվաճեց ջրագնդակի աշխարհի գավաթը։
Արքայադուստր Բեատրիսը և Էդոարդո Մապելլի Մոցին հայտնվել են Հունաստանում՝ ընտանեկան լուրերի ֆոնին
Արքայադուստր Բեատրիսը և Էդոարդո Մապելլի Մոցին հայտնվել են համատեղ լուսանկարում՝ հերքելով իրենց ամուսնության վերաբերյալ շրջանառվող լուրերը։
Ավստրալացի գիտնական, պրոֆեսոր Մարգարիտ Ջոնսոնը մահացել է Լեսվոսում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով
Քվինսլենդի համալսարանի պրոֆեսոր Մարգարիտ Ջոնսոնը և նրա զուգընկերը մահացել են Հունաստանի Լեսվոս կղզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Կրետեի մերձակայքում
Շաբաթ օրը Կրետե կղզու մերձակայքում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Իշխանությունները հայտնում են, որ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կրետեի ձկնորսական արդյունաբերությունը ճգնաժամի մեջ է. ինվազիվ «փուֆեր» ձկները լուրջ վնասներ են պատճառում
Կրետեի ձկնորսները տարեկան կրում են 8500 եվրոյի վնաս՝ ինվազիվ և թունավոր «փուֆեր» ձկների պատճառով, ինչը հանգեցրել է պետական սուբսիդիաների հրատապ պահանջի։
Հայաստանը խորացնում է պաշտպանական համագործակցությունը Կիպրոսի և Հունաստանի հետ
Հայաստանը պաշտպանության ոլորտում ստորագրել է համագործակցության նոր ծրագրեր Կիպրոսի և Հունաստանի հետ՝ ամրապնդելով անվտանգային կապերը։
Հունաստանը խստորեն դատապարտել է հայ ռազմագերիների սպանությունը
Խորապես ցնցված ենք ադրբեջանական ուժերի կողմից անզեն հայ ռազմագերիների մահապատժի մասին սարսափելի հաղորդագրություններից՝ նշված է Հունաստանի արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում: «Հունաստանը խստորեն դատապարտում է բռնության նման գործողությունները և կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է գրառման մեջ:
Հունաստանի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ժամանեց Երևան: «Զվարթնոց» օդանավականում Հունաստանի արտաքին գործերի նախարարին դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը: Հունաստանի արտաքին գործերի նախարարը Երևանում կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Արարատ Միրզոյանն ու Նիկոս Դենդիասը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Նիկոս Դենդիասը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը կապել են Ռուսաստանի հետ
Պետդեպարտամենտում հաջողեցրել են Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը կապել Ռուսաստանի հետ։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը խուսափել է պատասխանել Հունաստանի հասցեին Անկարայի՝ հունական կղզիները ռազմականացնելու մեղադրանքների մասին հարցին՝ վկայակոչելով ռուսական ագրեսիան։ Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը անհանգստանում է Հունաստանի սադրած լարվածությամբ կամ սրացմամբ, Փրայսը պատասխասնել է. «Մեր հիմնական ուղերձն այն է, որ այն դեպքում, երբ…
Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Հունաստանին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերթական անգամ անդրադարձել է Հունաստանին և սպառնալից հայտարարություններ արել: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Նրանք, ովքեր հետևում են արտաքին ուժերի առաջնորդությանը, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները: Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Թուրք նախարարը սպառնացել է, որ Թուրքիայի զայրույթը սարսափելի կլինի: «Թող բոլորը խելքի գան,…
Հունաստանը Թուրքիային մեղադրել է անլեգալ միգրանտներին սպառազինելու մեջ
Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Թակիս Թեոդորակիսը շաբաթ օրը մեղադրել է Թուրքիային անլեգալ միգրանտներին դաժանաբար և անբարո կերպով սպառազինելու մեջ, տեղեկացրել է Kathimerini-ն։ Skai TV-ի հեռուստաալիքի եթերում Թեոդորակիսը տեղեկացրել է, որ միայն օգոստոսին 40 000 անլեգալ միգրանտ փորձել է հատել Հունաստանի սահմանը Էվրոսով, իսկ տարեսկզբից այդ թիվը հասել է 150 000-ի։ «Մեր ուղերձն այն է, որպեսզի…
Ուկրաինական ինքնաթիռ է կործանվել Հունաստանում
Հունաստանում կործանվել է ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռը, որը տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։ «Ինքնաթիռում եղել է 8 մարդ։ Այն տեղափոխում էր 12 տոննա վտանգավոր նյութեր, հիմնականում՝ պայթուցիկ։ Սակայն պաշտոնյաներն ասել են, որ կոնկրետ տեղեկություններ չունեն բեռի մասին և տարբեր տեղեկություններ են տրամադրել ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի մասին»,- հայտնում…
Հունաստանի և Իսրայելի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել
Իսրայելը և Հունաստանն անցկացրել են ռազմաօդային ուժերի համատեղ վարժանքներ: Այս մասին հաղորդել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Ըստ մամուլի տեղեկատվության՝ վարժանքներն անցկացվել են հուլիսի 12-ին Իսրայելի օդային տարածությունում: «Վարժանքների շրջանակներում երկու երկրների ռազմաօդային ուժերն օդում մշակել են մի ամբողջ շարք սցենարներ, ներառյալ օդային մարտը և ինքնաթիռների լրալցավորումն օդում»,- ասված է հաղորագրության մեջ: Ինչպես հաղորդոըն…














