Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) հայտնել է, թե երբ են անցկացվելու օլիմպիական որակավորման վարկանիշային մրցաշարերը։
Նշվում է, որ տղամարդկանց օլիմպիական որակավորման մրցաշարերը կանցկացվեն 2021 թվականի հունիսի 29-ից հուլիսի 4-ը։
Դրանք անցնելու են Կանադայում, Խորվաթիայում, Լիտվայում և Սերբիայում։
Հաղթողները իրավունք կստանան մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին։