Տնտեսություն

Վարկերի մարման վերաբերյալ Varks.am-ի Լուծարային հանձնաժողովի որոշումը

26.03.2020 թվականին հաստատված «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային ծրագրին համաձայն Լուծարային հանձնաժողովը որոշել է․ Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով զիջվելու են հաշվեգրված տոկոսները, միջնորդավճարները, տույժերը և տուգանքները՝ մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում։

Այն հաճախորդների, որոնք 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ չունեն ժամկետանց պարտավորություններ, դրանց գծով առաջիկա երկու ամիսների ընթացքում չեն հաշվեգրվի լրացուցիչ որևէ գումարներ (տոկոսներ, միջնորդավճարներ, տույժեր և տուգանքներ):

Այս հաճախորդների գծով պարտավորությունները նշված երկամսյա ժամանակահատվածում չեն դիտարկվի ժամկետանց։

https://www.varks.am/ejer/teghekutyunner-hachakhordi-hamar
Հեռախոս +(374 12) 700 000
Էլ. փոստ info@varks.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ