Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ծանուցումներն ուղարկելու համակարգը մինչև 2019-ի փետրվարի 18-ը չի գործելու: Դա պայմանավորված է նոր ծրագրային համակարգի ներդրմամբ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նոր համակարգով ծանուցումները ստանալու համար անհրաժեշտ կլինի կրկին գրանցվել համապատասխան կայքում (ինչը լինելու է անվճար), ինչի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
