fbpx
Իրավական

Վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական․ ոստիկանության պարզաբանումը

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․

Հունիսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում է վարորդի հետ:

Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ինչի արդյունքում հունիսի 11-ին նշված երթուղային տաքսին հայտնաբերվել է: Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական:

Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար:

Հիշեցնենք, որ այս թեմային անդրադարձել են նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը և Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ