ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում սաստիկ ջրհեղեղ է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ջրհեղեղի պատճառով մասամբ դադարեցվել է տրանսպորտային հաղորդակցությունը:
Երկաթուղու աշխատանքը Վաշինգտոնից հարավային ուղղությամբ կանգ է առել։ Հեղեղաջրերը լցվել են մետրոկայարան, Սպիտակ տան որոշ հաստատություններ և ծածկել քաղաքի մի շարք շրջաններ:
Վարորդներից շատերը պարզապես մեքենաները փողոցների մեջտեղում են թողել և լողալով դուրս եկել անվտանգ վայր։ Քաղաքում դիտվում են էլեկտրամատակարարման խափանումներ։
https://twitter.com/CaballeroGill/status/1148214779229691905?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1148214779229691905&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F423404.html

