Արցախյան պատերազմի մասին «45 օր. պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմը պաշտոնապես կցուցադրվի Միացյալ Նահանգներում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը:
Բրիտանացի կինոռեժիսոր Էմիլ Գեսսենի ֆիլմն առաջին անգամ էկրան կբարձրանա սեպտեմբերի 16-ին Հոլիվուդի՝ համաշխարհային հանրահայտ չինական թատրոնում, որից հետո կցուցադրվի նաև ամերիկյան բազմաթիվ կինոթատրոններում: