fbpx
Քաղաքականություն

Դեռ վաղ է խոսել բանակցությունների լիարժեք վերսկսման մասին․ Տեր-Աբրահամյան

Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Դեռ վաղ է, իհարկե, խոսել բանակցությունների լիարժեք վերսկսման մասին: Ընդհանրապես դժվար պատկերացնելի է, թե այս պատերազմից հետո, ինչպես է հնարավոր վերադարձ հին ֆորմաներին: Էլ չեմ ասում, որ պատերազմի ավարտ այս պահին չկա: Բայց սա չեմ հիմա ուզում ասել:

Մի կարևոր բան պետք է հիշել:

Բանակցություններն, իրականում երկկողմ չեն:

Միջնորդները նույնպես բանակցությունների կողմ են:

Քանի որ միջնորդները նույնպես ունեն քաղաքական նպատակներ ու խնդիրներ Ղարաբաղյան հարցում:
Այսինքն՝ չեզոք միջնորդություն չկա, չի լինում:

Այլ կերպ ասած իրական բանակցությունն ընթանում է մի քանի կողմերի միջև, որոնցից յուրաքանչյուրն իր քաղաքական նպատակներն է հետապնդում:

Սա մենակ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություն չէ Ղարաբաղի շուրջ:

Եվ դա է բարդացնում բանակցությունների խնդիրն ու պատկերը: Եթե միայն երկու կողմ լինեին, ապա բանակցությունների արյունքը պարզապես կարտացոլեր իրավիճակը ռազմաճակատում:

Բայց քանի որ կան երրորդ կողմ/կողմեր, իրենց քաղաքական նպատակներով, ապա արդյունքը դառնում է ոչ պարզ արտացոլանք ռազմական դրության:

Բացի այդ, բանակցությունների անուղղակի կողմ պետք է համարենք նաև դրանում ֆորմալ չընդգրկվածներին, այնքանով, որքանով նրանք ազդեցություն ունեն ֆորմալ բանակցողներից մեկի վրա»:

https://www.facebook.com/ustahrant/posts/10224035429177784?__cft__%5B0%5D=AZUdafAncfN6MZVTq0GTOWOaaLhU9miY3bVgys5i5UMdHanrcirk3i6BQAy6JL49MEAk1fYsiimczvWEH3gx3iYhkjlj9k0tsiqmBdGEfym0Y0a_9mYaSfVjTKzRTXDd2QA&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ