fbpx
Առողջապահություն

Վաղահաս ձմերուկի վտանգները

Վաղահաս ձմերուկի չափից շատ օգտագործումը կարող է առաջ բերել թունավորում և քրոնիկական հիվանդությունների սրացում։ Այս մասին Москва 24-ին ասել է սննդաբան-բժիշկ, Սննդաբանների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Նատալյա Կրուգլովան։

«Եթե վաղահաս ձմերուկ ուտեք մեկ անգամ եւ ոչ մեծ քանակությամբ, դա խնդիրներ չի առաջացնի, քանի որ օրգանիզմը կկարողանա հաղթահարել թունավոր նյութերի ազդեցությունը»,- նշել է սննդաբանը։

Օգտագործման դեպքում կարող են խախտումներ առաջանալ մարսողական համակարգում՝ սրտխառնոց, փսխում, ցավի զգացողություն ստամոքսի շրջանում, կարող է սրանալ քրոնիկական հիվանդությունը, կարող են սրվել նաև մարսողական տրակտի հիվանդությունները։

Մասնագետը խորհուրդ չի տալիս, որ վաղահաս ձմերուկ ուտեն երեխաները, ալերգիկ հիվանդություններ և ցածր իմունիտետ ունեցող մարդիկ, օրինակ՝ քիմիաթերապիայի ժամանակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ