Գարեգին Միսկարյանը գրել է.
«Վախկոտ ու նվնվան հրամանատարից վատ բան չկա։
Վախկոտ ու նվնվան բանակցողից վատ բան չկա։
Ամենամեծ պրոբլեմը ոչ թե մարդկանց կռիվ ուղարկելն է, այլ ուղարկածներին պատշաճ մատակարարումներով ապահովելը։
Ի՞նչ է նշանակում էդքան սպա կամ կապի միջոց չկա։ Ո՞վ պետքա զբաղվի գնումներով ու նոր գնացածների մատակարարման հարցերով։ Ո՞վ պետք է զբաղվի ժամանակին հերթափոխ կազմակերպելով։
Ինչի՞ պիտի նոր կռվի գնացողը իրեն անտեր ու լքված զգա։
Ջիպերի կամ ուազների խդիր կա՞։ Լացելու փոխարեն կարելի է դիմել ազգին։
Փախչողներին շատ խիստ պատժել է պետք, որ չգան իրանց վախերը թիկունքում տարածեն, ոչ թե պախարակել։
Համակարգման և կառավարման թերությունները պետք է լուծել, ոչ թե մտածել «ցավոտ փոխզիջման» մասին։
Զինվորներին ոգի պետք է տալ , ոչ թե մեղադրել, որ չէն ուզում սնարյադների տակ դիմանալ։
Ամբողջ ազգը թիկունք է պահում, իսկ նրանք ովքեր պիտի բանակն ու պետությունը ամեն կերպ պատրաստած լինեին սպասվող պատերազմին նվնվում են, թե Ադրբեջանը մեր զիջումները չի ընդումում։
Նոր իմացա՞ք, որ չի ընդունում։ Գիտեի՞ք, չէ՞, որ չի ընդունում, որ պատերազմ է լինելու, բա ինչու՞ հանրությանը չէիք պատրաստում պատերազմին։ Ամուլսարի էիք տռռացնում երկու տարի։ Ինչու՞… Փող չկա՞ր։ Հավաքելու լիքը տեղ կար։
Նորմալ առաջնորդեք էս կռիվը , այլապես պատմությունը չի ներելու։ 93֊94 թ. Ադրբեջանի պարտության հիմնական պատճառը պատերազմի ժամանակ եղած իշխանափոխությունն էր։
Մի արեք էնպես, որ էստեղ էլ էդ սցենարին գնա։ Խելքներդ գլուխներդ հավաքեք ու լրջացեք, մի ամբողջ ազգի ճակատգրի հետ էք խաղում։
Ուժերի գերլարում և հաղթանակ միայն։
Նվնվոցը պարտվողների բնորոշ հատկանիշ է, էլ ոչ մի նվնվոց»։