fbpx
Իրավական

Վայոց ձորի փոխմարզպետը լուսանկար է հրապարակել Սերգեյ Բագրատյանի հետ տեղի ունեցած միջադեպից

Ապրիլի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել:

Նշենք, որ Ռ. Տոնոյանն աշխատում է Վայոց ձորի փոխմարզպետ, Ս. Բագրատյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է, իսկ Ա. Սետրակյանը՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի ղեկավարն է:

Սերգեյ Բագրատյանը լրատվամիջոցներին սակայն հայտնել է, որ նման միջադեպ տեղի չի ունեցել: Ինչին ի պատասխան, Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար՝ տեղի ունեցած միջադեպից, որին կից գրել է.

«Բագրատյանը հերքում է, որ մասնակից է եղել դեպքոին: Ահա ապացույց, որ այնտեղ է եղել»:

https://www.facebook.com/razmik.tonoyan.96/posts/2268652270054137

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ