Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ), Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և հաղթեց ՝ 9։1 հաշվով:
Պարգևատրման արարողության ընթացքում հնչեց ՀՀ պետական օրհներգը և մեր ըմբիշը պարգևատրվեց ոսկե մեդալով:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել էր ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիևը, ում սոցիալական ցանցերի էջերը միշտ ողողված էին հայատյաց գրառումներով:
Հաջի Ալիևը ստիպված էր պատվանդանի ավելի ցածր դիրքում կանգնել և լսել Հայաստանի օրհներգը, որը հնչում էր մեր ըմբիշի պատվին: