2021 թվականին Արցախի ամբողջ բնակչության կոմունալ ծախսերը վճարվել է ՀՀ կառավարության կողմից:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ նշելով, որ գրառումը հատուկ Երևանի կենտրոնում Արցախը «փրկողների» համար է:
«Արցախի պետական հատվածի ամբողջ աշխատավարձը ևս վճարվել է ՀՀ կառավարության միջոցներով՝ Արցախի պատգամավորներից մինչև ուսուցիչների աշխատավարձ»,- գրել է պատգամավորը։